24 մայիսի 2012 - 12:53 AMT
Վլադիմիր Մեսամեդ. Իսրայելի հետ հարաբերությունները Բաքվի համար Թեհրանի հետ կասկածելի «բարեկամությունից» կարևոր են

«Արդեն շատ տարիներ իրանա-ադրբեջանական հարաբերությունները շատ լարված են: Պատճառները շատ են, սակայն, գլխավորն, ըստ իս, Բաքվի ակնհայտ արևմտամետ կողմնորոշումն է: Ադրբեջանի Հանրապետությունը գրավիչ է Իրանին իր գլխավոր թշնամին համարող ԱՄՆ-ի համար: Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանը պատկանում է Կասպից տարածաշրջանին ածխաջրածինների հսկայական պաշարներով, ինչպես նաև այն, որ այդ երկիրը մեծ նշանակություն ունի Իրանի համար ազգային գործոնի և պատմական ճակատագրերի առումով»,-ասել է PanARMENIAN.Net-ին իրանագետ, Երուսաղեմի Հրեական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի դոկտոր Վլադիմիր Մեսամեդը: Ըստ նրա, Իրանին նյարդայնացնում է այն փաստը, որ Ադրբեջանը գնալով ավելի վստահ է մտնում արևմտյան կառույցների մեջ՝ ապացուցելով իր հավատրմությունը արևմտյան զարգացման ուղուն:

Ըստ Մեսամեդի, նշում է երկու կողմերի համար կարևոր երկխոսությունը ստվերվում է հարաբերությունների զարգացումը Ադրբեջանի ու Իսրայելի միջև:

«Իսրայելը ադրբեջանական նավթի կարևոր գնորդ է, երկրները սերտորեն համագործակցում են ռազմական և տեխնոլոգիական ոլորտներում: Ադրբեջանը մահմեդական երկրների թվում առաջինն է Իսրայելի հետ ապրանքաշրջանառության ծավալով: Իսրայելի համար կարևոր է որպես հավատարիմ գործընկեր ունենալ չափավող մահմեդական հանրապետություն շիաների գերակշռությամբ, և որը սահմանակից է Իրանի հետ: Ադրբեջանը կկարողանա օգուտ քաղել հրեական պետության այն առավելություններից, ինչպիսիք են յուրօրինակ կամուրջը դեպի Արևմուտք, հրեական լոբբիի առկայությունը ԱՄՆ-ում, Իսրայելում նախկին ադրբեջանաբնակների բավականին հեղինակավոր համայնքի առկայությունը, նորագույն տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ իսրայելա-ադրբեջանական երկխոսությունը յուրօրինակ ուղերձ է այն մասին, որ Բաքվի արևմտամետ կողմնորոշումն ի դեմս Իսրայելի, ինչպես ռազմավարական, այնպես էլ մարտավարական տեսակետից, Թեհրանի հետ կասկածելի բարեկամությունից կարևոր են: Նա նշել է նաև, որ հաշվի առնելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը Իրանի շուրջ, Թեհրանն ինչպես երբեք բնական ու մերձավոր դաշնակցի կարիք ունի, ինչպիսին Թեհրանում կցանկանային դիտարել Ադրբեջանը: «Սակայն իսլամական Իրանին խորթ է իր հարևանի աշխարհիկ բնույթը, նրա արևմտամետ ձգտումները: Բաքվում «Եվրատեսիլի» անցկացումը հերթական գրգռիչ գործոնն էր Իրանի համար, որը հանգեցրեց Բաքվի դեմ հարձակումների ավելացմանը, որի գագաթնակետը հանդիսացավ Իրանի դեսպանի հետկանչը:

Սակայն, պետք չէ չափազանցնել: Պարսիկներին ու ադրբեջանցիներին շատ բան է կապում. և տարածքային հարևանությունը, հավատի նույնությունը, պատմական ճակատագրերի նմանությունը: Բաքվում գիտեն, որ Իրանն օգնեց Ադրբեջանին պետականության կայացման գործում, օգնեց անդամակցել մի շարք միջազգային կառույցների՝ օրինակ, ՒԿԿ, համագործակցություն հաստատեց քաղաքական և առևտրա-տնտեսական ոլորտներում: Ուստի , այժմյան սառեցումը ժամանակավոր է, խզման մասին խոսք չի գնում: Այլ հարց է, ինչպես կարելի է նորմալ երկխոսություն պահպանել այդ քանակի խանգարող հանգամանքների դեպքում: Սակայն, այդ ամենն անցողիկ է»,-ասել է Վլադիմիր Մեսամեդը: