24 մայիսի 2012 - 12:22 AMT
Հայաստանում մտադիր են զարգացնել փոքր քիմիան

ՀՀ կառավարությունը մայիսի 23-ին կայացած նիստի ժամանակ հաստատել է 2012-2013 թվականներին ՀՀ-ում փոքր և միջին քիմիայի զարգացման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը:

Ինչպես հաղորդել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ծրագիրը քննարկվել է բոլոր համապատասխան գերատեսչություններում և կառավարման հաստատմանն է ներկայացվել լրամշակված տարբերակով: