24 մայիսի 2012 - 13:49 AMT
Երևանում առաջիկա երեկոները անձրևոտ են լինելու

Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: