Գայլերը շարունակում են ոչխարների կոտորածը

Գայլերը շարունակում են ոչխարների կոտորածը

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Ջրառատ համայնքի Իսրայելյաններին պատկանող անասնագոմում երեկ առավոտյան հայտնաբերվել է գիշերը գայլերի հարձակման հետևանքով բզկտված ու սատկած 28 ոչխար, 4 այծ : Այս մասին հաղորդում է Շիրակի մարզպետարանի կայքը։ Եվս չորս ոչխար, մազապուրծ եղած գայլերի ոհմակից մի քանի ժամ անց սատկել է ստացված մահացու վնասվածքներից: Կորստի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1,5 միլիոն դրամ: Տուժող` Փայլակ Իսրայելյանը 30 ոչխարը ձեռք էր բերել նախորդ տարի ստացած վարկի միջոցով` ընտանիքի հոգսերը հոգալու համար։

Նա նաև պատմել է, որ դեռևս նախորդ օրը երեկոյան դիմացի սարի վրա տեսել են մի քանի գայլեր, բայց, ոչ մեկի մտքով չի անցնել, որ նրանք մի քանի օր անց կհարձակվեն ոչխարների վրա։

Համագյուղացիները օգնության նկատառումով օգնել են տուժածին մորթելու ոչխարներին և չնայած մարզի պաշտոնյաների հորդորին, գյուղացիները և տուժածը չեն համաձայնվել թաղել անկած անասուններին, ինչպես օրենքնով է նախատեսվում, կատաղության դեպքից խուսափելու նպատակով:

Գյուղացիները նշել են, որ գայլի խփած ոչխարի միսն ավելի համով է, և մեկական արդեն մորթած ոչխար գցելով ուսերին հեռացել` թեթևացնելու Փայլակ Իսրայելյանի կորուստը։

Երեկ էլ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում «Ճանդրակ» հանդամասում գայլերը հոշոտել էին Սամվել Դուդգարյանին պատկանող 2 ոչխար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---