25 մայիսի 2012 - 10:59 AMT
Լեհական հյուրանոցները հյուրերի ոչ մեծ քանակության պատճառով EURO-2012-ի ընթացքում իջեցնում են գները

Լեհական հյուրանոցները իջեցնում են գները 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում` հյուրերի ոչ մեծ քանակության պատճառով:

Rzeczpospolita պարբերականի տվյալներով, մրցաշարից 2 շաբաթ առաջ հանրապետությունում դեռևս չեն վաճառվել հյուրանոցների մի քանի տասնյակ համարներ:

Վարշավայի 4 աստղանի հյուրանոցում հունիսի 10-ի մեկ գիշերվա համար կարելի է վճարել ընդամենը 65 դոլար:

Ընդ որում, խաղերի օրերին գները արունակում են բավականին բարձր մնալ` մոտ 200 դոլար: Փորձագետնորը համոզված են, որ ազատ սենյակ կամ համար հնարավոր կլինի հեշտությամբ գտնել անգամ խաղերի անցկացման ժամանակահատվածում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: