ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը, հայտնում է Ռոսբալտը:

Փաստաթղթում ասվում է, որ ուժերի կազմի, տեղակայման ու կիրառման մասին որոշումը ընդունում է ՀԱՊԿ Խորհուրդը դաշինքի անդամ մեկ կամ մի քան պետությունների դիմումի հիման վրա:

Փաստաթղթում ասվում է նաև, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը կոչված են զսպելու մեկ կամ մի քանի երկրների հանդեպ հնարավոր ռազմական հարձակումը՝ ագրեսիան:

Միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամ պետություններն ինքնուրույն կապահովեն հատուկ նշանակության ուժերի տեխնիկական ու թիկունքային ապահովումը:

Փաստաթուղթը ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի կողմից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---