«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանին մտադիր են նշանակել ընդերքի նախարար

«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանին մտադիր են նշանակել ընդերքի նախարար

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ինչպես հայտնի է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որոշել են առանձնացնել: «Էներգետիկայի նախարարի պաշտոնում ամենայն հավանականությամբ կնշանակվի Արմեն Մովսիսյանը: Իսկ նոր նախարարությունում, որը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, կկոչվի ընդերքի նախարարություն, ՀՀԿ-ականները մտադիր են նշանակել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Զրուցեցինք մարզպետ Խաչատրյանի հետ` պարզելու, թե արդյոք նա նման առաջարկ ստացել է: Խաչատրյանն ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել և տեղյակ էլ չէ, որ նման բան կա»,- գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---