Փորձագետ. Ծիծաղելի են Բաքվի պնդումները, թե Իրանի հետ հարաբերությունների սառեցման հետևում Հայաստանն է կանգած

Փորձագետ. Ծիծաղելի են Բաքվի պնդումները, թե Իրանի հետ հարաբերությունների սառեցման հետևում Հայաստանն է կանգած

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հարևան գրեթե բոլոր պետությունների հետ դիմակայություն ունի և դրանք պոտենցիալ պատերազմի սպառնալիքներ են։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը`հավելելով, որ բացառվում է միայն Ռուսաստանի հետ պատերազմը։

«Իսկ Վրաստանի, Թուրքմենստանի և Իրանի հետ համապատասխան շատ փոքր զարգացումների արդյուքնում, տարաձայնությունները կարող են վերածվել պատերազմի, որովհետև Արդբեջանը ստեղծել է նման լարված իրավիճակ: Դա վկայում է այն մասին, որ այս դեպքում չկա կայացած պետություն, կան ներքին և արտաքին լուրջ խնդիրներ»,–ասաց փորձագետը։

Հովհաննիսյանի խոսքով, հատկապես սրված են Ադրբեջանի հարաբերությունները Թուրքմենստանի հետ։ «Թուրքմենստանի խնդիրն առանձնահատուկ է մնացած խնդիրների համեմատ, քանի որ Ադրբեջանի հիմնական սնուցման աղբյուրը նավթն է, որն էլ պահպանում է պետության գոյությունը և քանի որ այդ սնուցման աղբյուրի հետ կապված խնդիր կա, ուրեմն այն դառնում է առաջնային»,–ասաց փորձագետը` հավելելով, որ Ադրբեջանն այսօր նավթը Թուրքմենստանի հետ կիսելու խնդիր ունի, որի լուծումը Արդբեջանի համար առաջնային է։

Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ, մեզ համար կարևոր է համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ արցախյան հիմնախնդիրն առանձին որպես այդպիսի գոյություն չունի և կա հակամարտությունների կոմպլեքս. պարզապես Խորհրդային Միության փլուզման ժամանակ մնացած կոնֆլիկտները չեն ստացել զարգացում։

Փորձագետը ծիծաղելի է համարում նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Իրանի հետ հարաբերությունների սառեցման հետևում Հայաստանն է կանգած։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---