«Կյանք առանց ցավի» նախաձեռնությունն այսօր անցկացրեց առաջին միջոցառումը27 մայիսի 2012 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ «Կյանք առանց ցավի» նախաձեռնության առաջին միջոցառումը: Նախաձեռնեւթյան անդամ Անուշ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաձեռնեւթյունը սկսել է այս տարվա հունվարին. «Նպատակը մարդկանց իրենց իրավունքներին իրազեկելն է, որովհետև շատ մարդիկ կան, որոնք տառապում են ցավ առաջացնող, խրոնիկ հիվանդություններով, սակայն չգիտեն, որ կարող են օգտվել համապատասխան ցավազրկումից: Նախաձեռնության նպատակն է նաև հասնել նրան, որ մորֆինը նաև դեղահաբերի տեսքով հասանելի լինի Հայաստանում, որ մարդիկ, ովքեր իրենց կյանքի վերջին տարիներն են ապրում, չտառապեն ցավերից»: Միջոցառմանը ցուցադրվեց «Կյանք մահից առաջ» ֆիլմը, որը պատմում էր բազմաթիվ մարդկանց իրական պատմություններ, որոնք տառապում են տարատեսակ հիվանդություններով և չեն կարող օգտվել ցավազրկող դեղամիջոցներից: Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև «Հովեր» երգչախումբը, ինչպես նաև ներկայացված էին տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց մասին պատմող ֆոտոպատմություններ հայաստանյան իրականությունից: Նախաձեռնությունը նախատեսում է մոտ ապագայում մի շարք այլ միջոցառումներ կազմակերպել՝ ստորագրահավաքներ, կլոր սեղաններ: Հայաստանում շուրջ 3600 մարդ տառապում է կյանքը սահմանափակող հիվանդություններով, որոնցից 75 տոկոսը ցավազրկող դեղամիջոցներից օգտվելու կարիք ունի: Սակայն մորֆինի սահմանափակ և դեղահաբային տարբերակի բացակայության պատճառով այդ մարդիկ հաճախ իրենց կյաքի վերջին տարիներն անցկացնում են ցավերի մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |