Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Չիկագոյի օփեն առաջնության 5 տուրերում հավաքել է 4 միավոր

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Չիկագոյի օփեն առաջնության 5 տուրերում հավաքել է 4 միավոր

PanARMENIAN.Net - Շախմատային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ամերիկյան Չիկագո քաղաքում հանդես է գալիս միջազգային մրցաշարում:

5 տուրերից հետո նա հավաքել է 4 միավոր և առաջատար Ռոբետ Հեսին զիջում է 0.5 միավորով:

Մրցաշարում հանդես են գալիս նաև Տաթև Աբրահամյանը և Վարուժան Հակոբյանը, ովքեր ներկայացնում են ԱՄՆ-ն:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար: Հաղթողը կստանա 30 հազար, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները` համապատասխանաբար, 20 և 15 հազար դոլար:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական սիստեմով` 9 տուրերով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---