Ստեփան Սաֆարյան. Փակ շուկան քանդում են՝ օգտվելով «անտերությունից» 28 մայիսի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ակտիվիստներ հավաքվել են Երևանի Մաշտոցի պողոտայում`քննարկելու իրենց անելիքները կապված երեկ ուշ երեկոյան Փակ շուկայի տանիքի քանդման աշխատանքների հետ։ Թեև Երևանի քաղաքապետը դեռևս մարտ ամսին արգելել էր սեփականտեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ–ին ձեռք տալ Փակ շուկայի տանիքին, սակայն երեկ կես գիշերին երկու ամիս դադարից հետո, շինարարները շարունակել են ճարտարապետական արժեք ներկայացնող կամարապատ տանիքի քանդման աշխատանքները։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, ով միացել է ակտիվիստներին, ներկայումս հանցագործության մասին դիմում է գրում ոստիկանություն ներկայացնելու համար. «Եզրակացությունս մեկն է` այս վանդալիզմը տեղի է ունենում ընտրություններից հետո, երբ այլևս պոպուլիզմ խաղալու կարիք չկա։ Կատարվում է այն ժամանակ, երբ կառավարությունը լուծարման փուլում է և նոր կառավարություն չկա, այսինքն` անտերության փուլում է և որևէ գերատեսչություն չի կատարում իր պարտականությունները և չի իրականացնում պատշաճ վերահկողություն այս ապօրինի բարբարոսության նկատմամբ», – ասաց Սաֆարյանը` նշելով, որ քանի դեռ փակցված չէ ցուցատախտակ, որը հանրությանը տեղյակ կպահեր, թե ինչ տեսք կունենա շուկան միջամտություններից հետո, նշանակում է, որ քանդման աշխատանքները ապօրինի են և թույլտվություն չկա։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ արդեն զգալի հարված է հասցվել պատմամշակութային այս կոթողին։ «Եթե այսպես շարունակվի մենք կկործանենք Երևանի լավագույն շուկայի շենքը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ Եթե այս պահին դադարեցվի մասամբ հնարավոր կլինի վերականգնել շուկայի ճարտարապետական տեսքը»,– նշեց նա։ Փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունն ավելի վաղ շենքի տանիքը վնասելու համար տուգանվել էր 200 հազ. դրամով, քանի որ Երևանի քաղաքապետարանը շուկայում վերանորոգում իրականացնող կազմակերպությանը թույլտվություն էր տվել իրականացնել միայն ներքին հարդարանքի և ավտոկայանատեղի կառուցելու աշխատանքներ։ Քաղաքեպատրանն արգելել է դիպչել շենքի արտաքին տեսքին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ |