Շարմազանով. Ժամանակը ցույց կտա արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում

Շարմազանով. Ժամանակը ցույց կտա արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում

PanARMENIAN.Net - Ժամանակը ցույց կտա, արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, իշխանություն, թե գործելու է կառուցողական դաշտում>: Այս մասին հայտարարել է ՀՀԿ մամլո քրտուղար և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես չեմ մեկնաբանում այլ քաղաքական ուժերի աշխատանքային ոճը: Նման հարցեր պետք է տալ ԲՀԿ-ին»,-ասել է Շարմազանովը:

ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ նպատկահարմար չի գտնում մասնակցելու կոալիցիոն կառավարությանը:

«Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն, չեմ հետապնդում որևէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ և պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ:

Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը»,-ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---