Էդուարդ Շարմազանով. ՀՀ նոր խորհրդարանը կշարունակի ԱԺ նախկին համագումարների դրական ավանդույթները

Էդուարդ Շարմազանով. ՀՀ նոր խորհրդարանը կշարունակի ԱԺ նախկին համագումարների դրական ավանդույթները

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ մամլո քարտուղար և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀ նոր խորհրդարանը կշարունակի ԱԺ նախկին համագումարների դրական ավանդույթները: « Խորհրդարանական ուժերը պետք է աշխատեն քաղաքական մշակույթի շրջանակներում և նրանց գործունեությունն ուղղված է լինելու հասարակության խնդիրները լուծելուն»,-ասել է Շարմազանովը:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` հավաքելով ձայների 44,05 %-ը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 30,20 % ձայներով, երրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` 7,10 %:

Նոր խորհրդարան են մտել նաև ընդդիմադիր «Ժառանգությունը»` 5,79 % և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»` 5,73 %, ինչպես նաև երրորդ կոալիցիոն կուսակցությունը` «Օրինաց երկիրը»` 5,49 %:

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---