Գագիկ Գինոսյան. Մեզ պետք է դաստիարակող, ոչ թե մրցունակ մշակույթ

Գագիկ Գինոսյան. Մեզ պետք է դաստիարակող, ոչ թե մրցունակ մշակույթ

PanARMENIAN.Net - Հայ ազգին, այսօր, պետք չէ մրցունակ մշակույթ: Պետք է, որ այն լինի դաստիարակող: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով, հիմա Հայաստանում տեղի է ունենում մշակութային ինտերվենցիա, և արտաքին ուժերի ազդեցությամբ է այսօր արվում այն ամենը, ինչ կա: Գինոսյանը նշում է, որ սխալ է մարդկանց մատուցել այն, ինչ նրանք ցանկանում են, քանի որ անհրաժեշտ է առողջ սնունդ, այնինչ մարդկանց թմրանյութ են ներարկում:

Գեղարվեստական ղեկավարը նաև անընդունելի է համարում, որ օտարերկրացի պաշտոնյաներին տանում են ջազ համերգի, այնինչ պետք է աշխարհին ցույց տալ Մաշտոցի գրած շարրականներն ու Կոմիտասի ստեղծագործությունները:

Արևմուտքից էլ, Գինոսյանը խորհուրդ է տալիս ներմուծել Բախ և Բեթհովեն, ոչ թե աղբ:

Ինչ վերաբերում է մայիսի 28-ին նշվող Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված տոնին, ապա Գինոսյանի կարծիքով տոնը միայն այն ժամանակ է տոն, երբ նշվում է ազգովի, իսկ մեր դեպքում համազգային է միայն Ամանորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---