Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի կենտրոններից մեկում պայթյունի արդյունքում մի քանի հոգի վիրավորվել է, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի վայրում աշխատում են Կարմիր խաչի աշխատակիցները: Շենքը խիստ վնասվել է պայթյունից, ներսում հրդեհ է բռնկվել, հարևան կառույցներից մարդիկ շտապ տարհանվել են:

Նախկինում Քենիայում պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցնում «Ալ Քայիդայի» հետ կապված «Աշ Շաբաաբ» սոմալիական խմբավորումը: Ահաբեկիչները դրանք վրեժ են անվանում Սոմալիի տարածքում իսլամիստական խմբերի դեմ ռազմական գործողություններին Քենիայի մասնակցության դիմաց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---