Մայիսի 30-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը ։ Այս մասին հաղորդում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մայիսի 22-28-ը հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից և բարերարներից կազմված պատվիրակությունը 7-օրյա այցով եղել է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, որտեղ մասնակցել է իրականացված ծրագրերի բացման պաշտոնական արարողություններին և ծանոթացել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին:

Մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---