Բակո Սահակյան. Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար չգոյատևեց, բայց կարևոր դաս տվեց գալիք սերունդներին

Բակո Սահակյան. Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար չգոյատևեց, բայց կարևոր դաս տվեց գալիք սերունդներին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, օր, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և հիմք դրեց այսօրվա անկախ պետականության համար:

Եվ չնայած երկար չգոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնուամենայնիվ մեծ է նրա թողած դասը հետագա սերունդների համար: Արցախյան ազատամարտը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական շարունակությունն էր, որը համախմբեց համայն հայությանը և արձանագրեց փառավոր հաղթանակ:

Միասնական ոգու և հավաքական կամքի, արդարության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակ: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը և կառուցել ազատ ու անկախ պետություն:

Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն այսօր էլ թանկ արժեքներ են մեզ համար և հանդիսանում են հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման անբաժանելի մասը:

Այս թանկ ու հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---