
Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր նշել է ուսանողական խորհրդարանի 20-ամյակը, որի շրջանակներում տեղի է ունեցել «Ուսանողական գարուն-2012» ծրագիրը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, միջոցառման ժամանակ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը հիշեցրեց, որ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը ստեղծվել է 1992 թվականին և Հայաստանում առաջին ուսանողական ինքնակառավարվող կառույցն էր, որը կոչված է նպաստելու ուսանողների հասարակական, գիտական, ինտելեկտուալ, ստեղծագործական, մշակութային և հոգևոր զարգացմանը։ Կարեն Ակոպյանը նշել է, որ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում 20 տարի առաջ ձևավորված լավագույն ավանդույթներն այսօր էլ պահպանում են։