ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ ՄԵԾ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունից այդ երկրում Հայաստանի դեսպան Էդուարդ Խուրշուդյանը պարգեւատրվել է պատվոգրով` երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մեջ մեծ ավանդի համար: Պատվոգիրը հուլիսի 20-ին Աստանայում հանձնել է Ղազախստանի պետքարտուղար Օրալբայ Աբդիկարիմովը` դեսպանի հետ հանդիպման ժամանակ այդ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է «Ղազինֆորմ» գործակալությունը: Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Է.Խուրշուդյանին Ղազախստանում նրա արդյունավետ գործունեության կապակցությամբ, եւ նշել, որ պաշտոնական Աստանան մտադիր է հետագայում եւս զարգացնել փոխհարաբերությունները Հայաստանի հետ: Է.Խուրշուդյանը Ղազախստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 1999 թվականին:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---