Կիրո Մանոյան. Սիրիայից հայերի արտագաղթը Լիբանան առայժմ զանգվածային բնույթ չի կրում

Կիրո Մանոյան. Սիրիայից հայերի արտագաղթը Լիբանան առայժմ զանգվածային բնույթ չի կրում

PanARMENIAN.Net - «Հայ Դատի» հայկական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտնել է, որ առայժմ հուզումների ալիքով համակված Սիրիայից հայկական համայնքի արտագաղթը Լիբանան զանգվածային բնույթ չի ստացել: «Համայնքը հիմնականում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, համենայնդեպս որպես համայնք, այժմ չունի»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ընդ որում Մանոյանը հավելել է, թե չի կարելի բացառել, որ ապագայում այդ վտանգը կարող է հայտնվել:

Ինչ վերաբերում է հայկական համայնքի տեղափոխություններին, ապա, Մանոյանի խոսքով, այդ երկու երկրներում լարվածության դեպքերում հայերը հաճախ են տեղափոխվել Լիբանանից Սիրիա կամ հակառակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---