ՀՇԿ մասնակից երկրները երկարաժամկետ խաղաղության մասին հռչակագիր կստորագրեն

ՀՇԿ մասնակից երկրները երկարաժամկետ խաղաղության մասին հռչակագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Համագործակցության շանհայան կազմակերպության (ՀՇԿ) մասնակից երկրները հունիսի 6-7 Պեկինում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում ծրագրում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կառուցման և համատեղ բարգավաճման ձեռքբերման մասին հռչակագիր ստորագրել: Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սինհուա չինական գործակալությանը տված հարցազրույցում:

«Մեր երկրների առաջնորդները տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության կառուցման և համատեղ բարգավաճման ձեռքբերման մասին հռչակագիր կստորագրեն: Պետությունների ղեկավարների դիտարկմանը կներկայացվի լուրջ կոնցեպտուալ փաստաթուղթ՝ «Միջնաժամկետ հեռանկարում ՀՇԿ զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները», որում ձևակերպված են մեր միության հետագա զարգացման առանցքային ուղենիշները»,- ասել է Լավրովը:

Բացի այդ, Լավրովի խոսքով, գագաթաժողովին պատրաստվել է 2013-2015թթ. ահաբեկչության, սեպարատիզմի և էքստրեմիզմի դեմ պայքարում ՀՇԿ անդամ պետությունների համագործակցության ծրագիր, հաղորդում է ՌԲԿ-ն:

Partner news
 Ուշագրավ
Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին
Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը
«Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը
Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի
Partner news