Բակերում տեղադրվել է 55 խաղ և 345 մարզասարք

Բակերում տեղադրվել է 55 խաղ և 345 մարզասարք

PanARMENIAN.Net - Շարունակվում է ամենօրյա հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Անցյալ շաբաթվա ընթացքում դադարեցվել է 2 երթուղիների տեխնիկապես անսարք 6 մեքենաների շահագործումը: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների առաջին մրցույթները: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին և մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան:

Երևանի բակային տարածքներում շարունակվում են բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաև նոր խաղահրապարակների կառուցման ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախատեսված ծրագրով մինչ օրս բակային տարածքներում տեղադրվել է 55 խաղ և 345 մարզասարք:

Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում զեկուցվել է, որ նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտվեն 140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները:

Կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման, Երևանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը կանաչ գոտիների պահպանման ու խնամքի ավելացման հետևողական պահանջ է դրել` ընդգծելով հատկապես մայրաքաղաքի ոռոգման համակարգի վերանորոգման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Ոռոգումն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է արդյունավետորեն օգտագործել բոլոր ռեսուրսները, մասնավորապես` մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարները և վերականգնել առկա չգործող պոմպակայանները: Մայրաքաղաքում գույքագրված և վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման նպատակով քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել մասնավոր ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել այդ հարցում:

Պարբերաբար հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտների հարակից հատվածները բարեկարգելու, կանաչապատելու և խնամելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ բնակչության կողմից նկատելի է կատարված աշխատանքների և քաղաքային ծրագրերի հանդեպ դրական վերաբերմունքը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել բարեկարգման ծրագրերում բնակիչների առավել ակտիվ մասնակցության համար:

Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մասով ներկայացնել ծրագիր: Թեև այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսված են միջոցներ, սակայն հանձնարարվել է համաֆինանսավորման սկզբունքով այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին, ինչի հաջողված փորձն արդեն կիրառվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Հանգստյան օրերին երևանցիների առօրյան առավել հագեցած անցկացնելու նպատակով մայրաքաղաքի այգիներում և պուրակներում մեկնարկել են սպորտային միջոցառումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---