Ահմադինեժադն առաջարկություններ ունի համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուծման համար

Ահմադինեժադն առաջարկություններ ունի համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուծման համար

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ նա առաջարկությունների փաթեթ ունի, որոնք կարող են նպաստել համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուծմանը, հայտնում է IRNA գործակալությունը:

Ահմադինեժադը կժամանի Պեկին երեքշաբթի իր չինացի պաշտոնակից Հու Ցզինտաոյի հրավերով, մասնակցելու համար Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 12-րդ գագաթաժողովի աշխատանքին, որը տեղի կունենա հունիսի 6-7-ը: Սա Ահմադինեժադի երրորդ այցն է Չինաստան:

Իրանի նախագահը փաթեթի մանրամասները կբացի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---