5 հունիսի 2012 - 20:56 AMT
Ամերիկացի դիվանագետը հրավիրվեկ է Պակիստանի ԱԳՆ` կապված պակիստանա-աֆղանական սահմանում տեղի ունեցած միջադեպի հետ

Պակիստանում ԱՄՆ հարցերով հավատարմակատար Ռիչարդ Հոգլանդը հրավիրվել է հանրապետության ԱԳՆ` կապված պակիստանա-աֆղանական սահմանում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ:

Ինչպես հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը, հարձակումն իրականացվել է երկուշաբթի:

Կատարվածից հետո Վաշինգտոնում պարզաբանել են, որ ավիահարվածի թիրախն էր «Ալ-Քաիդայի» գեներալներից մեկը` Աբու Յախյա Լիբին: