Օզբիլիսի մայր: Արասի սիրտը Հայաստանին է պատկանում, այդ պատճառով էլ նա ընտրեց Հայաստանի հավաքականը![]() PanARMENIAN.Net - Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը (3:0) իր ընտանիքի հետ դիտելու էր եկել նաև հայկական թիմի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Օզբիլիսի մայրիկը նշեց, որ շատ ուրախ էին այս հանդիպմանը ներկա լինելու համար: “Արասի սիրտը Հայաստանին է պատկանում, այդ պատճառով էլ նա որոշեց հանդես գալ Հայաստանի ընտրանու կազմում: Այսօր երեկոյան արդեն մենք մեկնելու ենք Հոլանդիա, որտեղ Արասը կվերականգնվի ու կպատրաստվի մյուս խաղերին”,- ասաց տիկին Սիլվան: Նա հույս հայտնեց, որ հետագայում ևս Հայաստանի հավաքականը կշարունակի լավ խաղ ցուցադրել և կկարողանա հաղթահարել աշխարհի առաջնության ընտրական փուլը: Partner news Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղերը Հայաստանի երիտասարդական հավաքականը կպատրաստվի Եվրոպայի առաջանությանը Partner news |