Սեպտեմբերին Շուշիում տեղի կունենա «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողովը![]() 6 հունիսի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 17-18 ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության հարցերով նախարարությունը` Շուշիի «Կաչար» գիտական կենտրոնի և Արցախի պետական համալսարանի հետ համտեղ, Շուշիում կկազմակերպի «Շուշին հայ մշակույթի օջախ» թեմայով խորհրդաժողով` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: Ինչպես հաղորդում է Miasin.Ru-ն, խորհրդաժողովի նպատակն է նշված հոբելյանի համատեքստում վերաիմաստավորել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի պատմական փուլերի և օրինաչափությունների զարգացումը, Շուշին` որպես հայկական մշակույթի օջախի, որպես հայ ժողովրդի եկեղեցական և հոգևոր կյանքում արվեստի տարբեր ուղղությունների յուրացման կենտրոնի, զարգացման առանձնահատկությունների ներկայացումը: Նախատեսվում է, որ միջազգային խորհրդաժողովի աշխատանքը կիրականացվի հետևյալ թեմատիկ ուղղություններով` «Հայկական պարբերականների տպագրությունը Շուշիում», «Շուշիի հաերեն գրատապությունը», «Շուշիի հնագիտական մշակույթը», «Շուշիի հոգևոր և եկեղեցական կյանքը»,«Շուշիի արվեստի զարգացումը»: Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |