Դավիթ Ջամալյան. Հայաստանը կարող է առաջին գծում հաղթահարել ադրբեջանական պրովոկացիաները նաև առանց ՀԱՊԿ օգնության

Դավիթ Ջամալյան. Հայաստանը կարող է առաջին գծում հաղթահարել ադրբեջանական պրովոկացիաները նաև առանց ՀԱՊԿ օգնության

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ կարող են առաջին գծում հաղթահարել ադրբեջանական պրովոկացիաները նաև առանց ՀԱՊԿ օգնության, կարծում է ռազմական փորձատետ Դավիթ Ջամալյանը: «ՀԱՊԿ-ն կմիջամտի այն ժամանակ, երբ կհասկանա, որ Ադրբեջանի պարագայում ժամանակն է խոսքից գործի անցնելու»,-հայտարարել է նա` Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ` մեկնաբանելով հուիսի 4-ին իրականացաված դիվերսիան:

«Շատ լավ է, որ կա ՀԱՊԿ, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր առաջին գծում, մենք կարող ենք հաղթահարել նաև սեփական ուժերով: Ջամալյանը հավելել է նաև, որ եթե սկսվեն զանգվածայի ռազմական գործողություններ, Հայաստանի կողմից օգնության դիմելու պարագայում, ՀԱՊԿ-ն կցուցաբերի իր օգնությունը, ինչի մասին բազմիցս հայատարարել է կազմակերպության նախագահ Նիկոլայ Բորդյուժան:

Հունիսի 4-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հերթական անգամ կոպտորեն խախտվել է հրադադարի ռեժիմը. Փորձ է ձեռնարկվել ներթափանցել հայկական դիրքեր, որոնք տեղակայված են Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհվել են հայ զինծառայողներ Հրաչ Սարգսյանը, Զոհրաբ Բալաբեկյանը և Կարեն Դավթյանը, ավելի վաղ սպանվել էր ևս 5 մարդ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---