Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում սեփական ԶԼՄ-ներին տեղեկություններ չհաղորդել սպանվածների մասին

Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում սեփական ԶԼՄ-ներին տեղեկություններ չհաղորդել սպանվածների մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հերքում է տեղեկատվությունը հունիսի 5-ին Ղազախի շրջանում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցիների մեծ կորուստների մասին: 1news.az-ին տված հարցազրույցում ադրբեջանական զոհերի մասին տեղեկությունը նա անվանել է «հայկական կողմի ապատեղեկատվություն»:

Սակայն, Սաբիրօղլուն ստիպված է եղել արձանագրելու, որ ադրբեջանական ուժերի մեծ կորուտսների մասին լուրերը տարածում են ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական լրատվամիջոցները: «Ցավոք, Ադրբեջանում ևս կան կայքեր, որոնք նման կեղծ տվյալներ են տարածում, դա շատ ցավալի է: Թող ոչ ոք չնեղանա, բայց նման կեղծ տվյալներ տարածելուց առաջ, պետք է մտածել՝ ինչպե՞ս կարող են այդքան մեծաթիվ զոհեր լինել և դա լռության մատնեն»,-ասել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարը:

Ինչպես հայտնում է Miacum.am կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 21 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:--ԿԱ_

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: Ըստ ադրբեջանական իշխանությունների, ստացվում է, որ զինվորներն Ադրբեջանում զանգվածաբար ինքնասպան են լինում, զոհվում են ականների պայթյուններից, ՃՏՊ-ներից:

Այսպես, օրինակ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի ուղղությամբ ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհտիևը «պայթել է ականի վրա»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---