Վանիկ Էլիզբարյանը չի հաստատել տեղեկատվությունը, թե կզբաղեցնի ԲՀԿ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնը

Վանիկ Էլիզբարյանը չի հաստատել տեղեկատվությունը, թե կզբաղեցնի ԲՀԿ նախագահի մամլո քարտուղարի պաշտոնը

PanARMENIAN.Net -

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը չի հաստատել տեղեկատվությունն այն մասին, որ հենց ինքը կզբաղեցնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պաշտոնը: «Ես նման առաջարկ առայժմ չեմ ստացել և եթե ստանամ, մամուլը կիմանա այդ մասին»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Էլիզբարյանը չի մեկնաբանել նաև Խաչիկ Գալստյանի հրաժարականի պատճառները: «Ես ոչ մի կերպ չեմ կարող մեկնաբանել դա և այդ հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ»,- նկատել է նա:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ այսօրվանից ինքը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունների կատարումը:

«Հայտարարում եմ, որ ընթացիկ տարվա հունիսի 6-ից պաշտոնապես դադարում եմ կատարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի պարտականությունները: Երախտագիտություն եմ հայտնում բոլոր ԶԼՄ-ներին, ում հետ ակտիվ, կառուցողական և արդյունավետ համագործակցություն եմ ունեցել իմ աշխատանքային գործունեության տարիների ընթացքում»,- ասվում է Խաչիկ Գալստյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---