Լիբիայում հարձակում են գործել ԱՄՆ դիվանագիտական առաքելության վրա

Լիբիայում հարձակում են գործել ԱՄՆ դիվանագիտական առաքելության վրա

PanARMENIAN.Net - Լիբիայի արևելքում` Բենղազի քաղաքում, չորեքշաբթի գիշերը հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը: Զոհերի մասին տվյալներ չկան, հաղորդում է MIGNews-ը:

Ինչպես հաղորդում են աղբյուրները դիվանագիտական շրջանակներից, դիվանագիտական առաքելության շենքի կողքին ինքնաշեն ռումբ է պայթել: Լիբիական անվտանգության ծառայության տվյալների համաձայն` հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է «Բանտարկյալ Օմար Աբդել-Ռահմանը». ահաբեկչության վայրում Լիբիայում գործող ամերիկյան կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքներով նամակ է հայտնաբերվել:

Օմար Աբդել-Ռահմանը`հայտնի նաև որպես Կույր Շեյխ, ծագումով եգիպտացի արմատական իսլամիստ է, որը ցմահ բանտարկությունն անցկացնում է ամերիկյան բանտում: Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչությունների ծրագրման մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---