ԱԻՆ. «Մարիաննա» –ում պայթյունի սկզբնապատճառը եղել է բարձր ճնշումը

ԱԻՆ. «Մարիաննա» –ում պայթյունի սկզբնապատճառը եղել է բարձր ճնշումը

PanARMENIAN.Net - «Մարիաննա» կաթնամթերքի գործարանում այսօր եղած պայթյունի պատճառը կաթսայի հետնամասում գտնվող այրման կափարիչի բացումն է եղել ճնշման բարձրացումից, որի հետեւանով էլ տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Հովսեփյանը` նշելով, որ ապահովիչ փականը չի գործել։

Հովսեփյանը նաեւ նշեց, որ պայթյունի հետեւանքով տուժած Է. Ղազարյանից բացի այլ տուժածներ եւ վիրավորներ չկան։

Նա նաեւ հաղորդեց, որ դեպքի վայրում են գտնվում տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակցիները, ԱԻՆ ջոկատները եւ այլք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---