Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերի մանրամասները

Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերի մանրամասները

PanARMENIAN.Net - Սամվել Աղաբաբյանը PANreport համակարգի միջոցով PanARMENIAN.Net ին տեղեկատվություն է հաղորդել հայկական սահմանամերձ գյուղերի մոտ տեղի ունեցած միջադեպերի մանրամասների մասին

Ըստ նախնական տեղեկատվության, երեկվանից ինչպես թշնամական կողմը, այնպես էլ հայկականը, ձեռնպահ են մնում դիվերսիաներից ու պատժիչ գործողություններից: Շարունակվում են արդեն սովորական դարձած գնդակոծությունները: Մոտ երկու օր ու գիշեր տևած սահմանային պատերազմը շատ ասեկոսեներ առաջացրեց հայ հանրության շրջանում: Շատերն անվստահությամբ էին վերաբերվում մեր կորուստների մասին ՊՆ-ի հրապարակած թվերին: Իզուր: Հայաստանի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի տարի շարունակ վարում է կորուստների ու դժբախտ պատահարների մասին բացահայտ իրազեկման քաղաքականություն: Ստորև բերվում են հունիսի 4-ի վաղ առավոտյան տեղի ունեցած մարտական բախումների որոշ մանրամասներ:

Այսպես, հունիսի 4-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ «հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախատել է հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել Բերդավան և Չինարի գյուղերի մոտ գտնվող հայկական դիրքեր»: Տարածված տեղեկատվության մեջ ասվում էր նաև. «Ձեռնարկված միջոցների ու հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն հարձակումը կասեցվել է և հակառակորդը կորուստներ կրելով ետ է շպրտվել ելքային դիրքեր»: Ասվել է նաև, որ զոհվել է 3 հայ զինծառայող և մի քանիսը վիրավորվել են:

Այդ չոր տեղեկատվությունը լրացնում են հավաստի աղբյուրի հետևյալ տեղեկությունները. «Հարձակվում էին միանգամից երկու ուղղությամբ: Բերդավանում նախնական տվյալներով ադրբեջանական դիվերսոին խումբը կազմված էր 7 հոգուց: Նրանք փորձում էին ներթափանցել մեր տարածք՝ կամ դարան էին պատրաստում, կամ դիվերսիա, սակայն նրանց հայտնաբերեց մեր հետիոտն պարեկախումբը, երբ նրանք անցնում էին ականապատ դաշտը: Պարեկախմբի ավագը զոհվեց անմիջապես, իսկ երկրորդին նույն պահին վիրավորեցին: Միայնակ մնացած երրորդ զինվորը կասեցրեց թշնամական խնմբրի առաջխաղացումը: Հենց այդ տղան պառկեցրեց բոլոր նրանց, ում ձայները հետո ամբողջ գիշեր հնչում էին ականապատ դաշտում: Խնդիրը կատարված էր արժանվույն:

Չինարիում իրավիճակն այլ էր: Այնտեղ թշնամին գործում էր երկու խմբով: Առաջինը, գրոհայինը, կազմված էր 5-6 դիվերսանտներից: Երկրորդը, որը պահպանում էր նրանց թիկունքից, կազմված էր 15-20 զինվորներից: Հավանաբար, նրանց առջև խնդիր էր դրված գրավել մեր հենակետը: Հարձակման խումբը պետք է մտներ մեր խրամատները, իսկ թիկունքայինը՝ 300-400մ հեռավորությունից հրանոթային կրակով աջակցեր նրանց: Սակայն մեր դիտակետի զինվորը նկատեց հարձակողական խումբը: Նա ոչ միայն հասցրեց տագնապ բարձրացնել, այլ նաև կռվի բռնվեց: Տագնապով ելած մեր մարտիկները դիրքերը գրավում էին արդեն հակառակորդի երկրորդ խմբի համատարած կրակի տակ: Հենց այս իրավիճակում զոհվեցին մեր երկու զինծառայողներն ու շատերը վիրավորվեցին: Մեր դիտակետային զինվորի շնորհիվ, որը հայտնաբերեց ու կռվի բռնվեց հակառակորդի հարձակվող խմբի հետ, հակառակորդի մոտ ամեն ինչ այնպես չգնաց, ինչպես նախատեսված էր և նա, կորուստներ կրելով, որոշեց սահմանափակվել հեռահար մարտով: Փառք ու պատիվ մեր պաշտպաններին, որոնք ոչ միայն կարողացան կանգնեցնել թշնամուն, այլ նաև կարողացան պահապնել իրենց կյանքը այդ դժվարին իրավիճակում»:

Այսպիսով, հաստատվում է ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը երեք զոհված զինծառայողների ու մի քանի վիրավորների մասին հունիսի 4-ին տեղ գտած ադրբեջանական դիվերսիաների արդյունքում:

Սամվել Աղաբաբյանը PANreport համակարգի միջոցով
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---