Հայաստանի երկնքում երեկոյան անհասկանալի լույս է երևացել (վիդեո)

Հայաստանի երկնքում երեկոյան անհասկանալի լույս է երևացել

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան՝ հունիսի 7-ին, ժամը 21:50-ի սահմաններում, մայրաքաղաքում, ինչպես նաև Հայաստանի մարզերում երկնքում տարօրինակ երևույթ է նկատվել՝ որը կոնաձև լուսային փայլատակում է թողել:

Մեր թղթակիցը ևս ականատես է դարձել, քանի որ այդ “երևույթը” չնկատելն անհնար էր:

Տարօրինակ երևույթը շատ կարճ է տևել, մոտ կես րոպե։ Ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է և սկսել ասես սպիտակ ծխի տեսք ընդունել, այնուհետև անհետացել է:

Ականատեսների պնդմամբ՝ նման երևույթ նկատվել է նա 2009-ի դեկտեմբերին՝ Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել:

Իսկ թե իրականում ինչի հետևանք է և ինչ է եղել այդ “երևույթը”՝ դա արդեն միայն գիտնականները կարող են ասել...

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---