Այս տարի Երևանից Բաթում հնարավոր կլինի հասնել 1 ժամ ավելի շուտ![]() 8 հունիսի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - «ՀԿԵ» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան ուղևորատար գնացքը կերթևեկի ինչպես և նախորդ տարի, հունիսի 15-ից, հունիսի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը: Այս շրջանի առանձնահատկություններից է այն, որ ուղևորության տևողությունը կկրճատվի 1 ժամով՝ կազմելով 16 ժամ 10 րոպե, կգործի վագոն-բուֆետը, իսկ տոմսերը արդեն հունիսի 12-ից հնարավոր կլինի պատվիրել օնլայն ռեժիմով: Այս առնչությամբ Գագիկ Մովսիսյանը հավելեց, որ 2011թ. ամառվա ընթացքում «Արմենիա» ֆիրմային գնացքից օգտվել է 42 500 ուղևոր, ինչը 5 տոկոսով գերազանցում է 2010թ. ցուցանիշը՝ 40 000 ուղևոր: «2012թ. նախատեսվում է Երևան-Բաթում-Երևան երթուղով տեղափոխել մոտ 50 000 ուղևոր»,-ասել է նա: Ինչ վերաբերում է գներին, ապա դրանց հաշվարկման գործակիցը մնացել է նույնը, բացառությամբ ննջարան վագոնի: Տեղատոմսային (պլացկարտ) տեղը կարժենա 10 000 դրամ, տեղը կուպեավոր վագոնում կարժենա 16 000, ԿՎ բ/հ- Բարձր հարմարավետության կուպեավոր վագոնում՝ 18 հազար դրամ, իսկ 10 հոգու համար նախատեսված VIP վագոնը մեկ ուղղությամբ կարժենա 370 հազար դրամ: Հուլիսի 1-ից կսկսի գործել նաև Հրազդան-Ալմաստ-Սևան-Շորժա էլեկտրագնացքը: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |