Տալի հուշախաղի երկրորդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել![]() 9 հունիսի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Մոսկվայում ընթանում է Տալի հուշախաղի երկրորդ տուրը: Առաջինն իր պարտիան ավարտել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Նա սև ֆիգուրներով 25-րդ քայլում կիսել է միավորները Եվգենի Տոմաշևսկու (Ռուսաստան) հետ: Ներկա պահին Արոնյանը 1,5 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ֆաբիանո Կարուանա – Հիկարու Նակամուրա, Լյուկ Մաքշեյն – Թեյմուր Ռաջաբով, Վլադիմիր Կրամնիկ – Ալեքսանդր Գրիշչուկ և Ալեքսանդր Մորոզևիչ – Մագնուս Կարլսեն պարտիաները շարունակվում են:
Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |