«Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը նոր հնչյունավորում կստանան![]() 9 հունիսի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - «Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը, որոնք ստեղծվել են 1931-1953 թվականներին, նոր հնչյունավորում կստանան: «Chicago Tribune» թերթի տվյալների համաձայն` Միկի Մաուսի, Դոնալդ Դակի, Գուֆիի և Պլուտոյի մասին հայտնի կարճամետրաժ մուլտֆիլմերի օրիգինալ երաժշտությունը վերաձայնագրվել է հոլիվուդյան նվագախմբի կողմից` հայտնի դիրիժոր Մարկ Ուոթերսի գլխավորությամբ: Հին մուլտֆիլմերի թարմացված երկուրոպեանոց տարբերակներն արդեն հեռարձակվում են «Դիսնեյ» ընկերության հեռուստաալիքներով ֆիլմերի և հաղորդումների միջև ընդմիջումների ժամանակ: Սակայն, ստուդիայի հատուկ նախագծերի կրեատիվ տնօրեն Դեյվ Բոսերթի խոսքով, հերոսների ձայներն ու մյուս ձայնային էֆեկտները լրացուցիչ թարմացման կարիք ունեն: Ներկա պահին նոր երաժշտություն են ստացել 60 մուլտֆիլմեր: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |