Ադրբեջանական ստորաբաժանումների վրա կրկին հայկական տրակտոր է «հարձակվել»![]() 11 հունիսի 2012 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմի «ռազմաճակատային լուրերը» հաճախ վատ ֆիլմի վատ սցենար են հիշեցնում: Արդեն սովորական են դարձել մշտական հաղորդագրությունները «ականների վրա պայթածների, գետում խեղդվածների, բետոնի պատի տակ մնացած և ինքնասպան եղած զինծառայողների մասին»: Այդ փաստերի ետևում իրականում Հայաստանի ու Արցախի դեմ վերջին անհաջող դիվերսիաների ժամանակ սպանված ադրբեջանական բանակի զինծառայողներն են: Խաղաղ ադրբեջանցիների դեմ «նենգ հայերի» հարձակումների սցենարների որոշ մանրամասներ մի քանի տարին մեկ կրկնվում են, ինչպես պատահեց նաև այս անգամ: Ադրբեջանական ստորաբաժանումներն է «գրոհել» հայկական տրակտորը: Ինչպես գրում է ադրբեջանական ռեսուրսներից մեկը, «հակառակորդը հունիսի լույս 5-ի գիշերը փորձել է առաջ անցնել, օգտագործելով որպես քողարկում տրակտորը: Տրակտորը վնասազերծվել է ադրբեջանական դիրքերից արձակած կրակի արդյունքում և հայերի առաջխաղացման փորձը ձախողվել է»: Վերհիշենք 2010թ. մարտի 17-ը: Ադրբեջանցի զինծառայողները տրակտոր են գնդակոծել Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտ: Թեև այս անգմամ տրակտորը ադրբեջանական ստորաբաժանումների վրա չէր «հարձակվել», այլ գյուղաշխատանք էր իրականացնում: Լավ է, զոհեր չեն եղել: Պարբերաբար ադրբեջանական մամուլում, հատկապես ամառվան մոտ, հաղորդագրություններ են հայտնվում այն մասին, թե հայկական կողմից Ադրբեջանի տարածք են ներխուժել օձեր ու հսկայական քանակի մորեխներ՝ նման հաղորդագրությունները նույնպես հենց այնպես չեն հայտնվում: Partner news «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին Partner news |