Բուլղարիայի օփեն մրցաշարում Գրիգորյանը, Մելքումյանը և Հակոբյանը առաջատարներից ետ են մնում 0.5 միավորով

Բուլղարիայի օփեն մրցաշարում Գրիգորյանը, Մելքումյանը և Հակոբյանը առաջատարներից ետ են մնում 0.5 միավորով

PanARMENIAN.Net - Բուլղարիայում շարունակվում է «Զոլոտիե պեսկի» շախմատի միջազգային օփեն մրցաշարը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 8-րդ տուրում հաղթանակ է տարել Սալեհ Սալեմի նկատմամբ, իսկ Ավետիք Գրիգորյանը ավելի ուժեղ է գտնվել Դանիել Նարոդիցկուց:

Հրանտ Մելքումյանը ոչ ոքի է խաղացել Սոլակ Դրագանի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը` Կարեն Գրիգորյանը:

8 հնարավոր միավորից Գրիգորյանը, Մելքումյանն ու Հակոբյանը հավաքել են 6 միավոր և առաջատաևրներից ետ են մնում 0.5 միավորով: Պետրոսյանն ու Գրիգորյանն ունեն 5.5-ական միավոր:

Մրցաշարը կավարտվի հունիսի 12-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---