Take That-ը և Ջորջ Մայքլը հանդես կգան ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը

Take That-ը և Ջորջ Մայքլը հանդես կգան ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը

PanARMENIAN.Net - Take That խումբն ու երգիչ Ջորջ Մայքլը հանդես կգան 2012թ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:

Հաղորդվում է, որ Take That-ը և Ջորջ Մայքլը եկույթ կունենան երկուս ու կես ժամ տևող համերգին:

«Շատ կարևոր է, որպեսզի Օլիմպիական խաղերն ավարտվեն բարձր և գեղեցիկ նոտայի վրա: Դրա համար մենք ընտրել ենք վերջին 50 տարիների Մեծ Բրիտանիայի 4 գլխավոր արտիստներին»,-հաղորդել են Օլիմպիական կոմիտեի պաշտոնյաները:

Համերգի բեմարդրությամբ զբաղվելու է Քիմ Գեվինը, որը ներկայումս արդեն բանակցություններ է վարում Take That-ի և Էմիլի Սանդեի հետ: Ջորջ Մայքլի համար սա կլինի առաջին ելույթը` սկսած նախորդ տարվա նոյեմբերից, երբ նրա մոտ թոքաբորբ ախտորոշվեց:

Հունիսի 27-ին մեկնարկող խաղերի բացումը կազդարարի հանրահայտ Փոլ Մաքքարթնին: Բացի հանդիսավոր համերգից, Հայդ պարկում տեղի կունենա ոչ պակաս պաշտոնական շոու, որին կմասնակցեն Snow Patrol-ը, Duran Duran-ը և շատ ուրիշներ, հաղորդում է comments.ua-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---