Սարկոզին և նրա ընտանիքը կունենան թիկնապահների Ֆրանսիայի համար ռեկորդային քանակ

Սարկոզին և նրա ընտանիքը կունենան թիկնապահների Ֆրանսիայի համար ռեկորդային քանակ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահների համար ռեկորդային թվով թիկնապահներ կպահպանեն և կպաշտպանեն նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին և նրա ընտանիքի անդամներին: Ինչպես հայտնել է փարիզյան «Պարի մատչ» հանդեսը, Օլանդի նախորդն անձամբ է խնդրել իր պաշտպանության համար հատկացնել 10 հատուկ ուսուցում անցած աշխատակիցների, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ պարբերականի, «բոլոր թինկապահներին Սարկոզին դեմքով է ճանաչում, քանի որ նրանք եղել են նախագահի անվտանգության խմբի կազմում: Վալերի Ժիսկար դ՚Էստենին ընդամենը անվտանգության 2 աշխատակից է պահպանում, Ժակ Շիրակին՝ վեցը: Թիկնապահ ունի նաև Շիրակի տիկինը՝ Բերնադետը:

Պահնորդական ծառայության աշխատակցի տարեկան աշխատավարձը կազմում է 72 հազար եվրո: «Այսպիսով, Սարկոզիի պաշտպանության համար տարեկան ծախսվելու է 700 հազար եվրո»,-գրում է պարբերականը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---