Իրանի ընկերություններն առաջին անգամ հրաժարվել են մասնակցել Բաքվի տրանսպորտային ցուցահանդեսին

Իրանի ընկերություններն առաջին անգամ հրաժարվել են մասնակցել Բաքվի տրանսպորտային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Իրանական ընկերությունները չեն մասնակցի Բաքվում կայանալիք տրանսպորտային «Տրանսպորտ, տարանցում և լոգիստիկա» ցուցահանդեսին: Այդ մասին հայտնել է ցուցահանդեսի կազմակերպիչ ITE Group ընկերության տարածաշրջանային տնօրեն Էդվարդ Սթրոունը: Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործոնը դեր չի խաղացել:

«Հնարավոր է, պատճառը կապված է բիզնես հնարավորությունների հետ, հուսով եմ, որ քաղաքական գործոնն այստեղ կապ չունի»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---