«Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ». Երևանում քննարկում են 60-ականների հայկական և թուրքական ֆիլմերը![]() 12 հունիսի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում` միջազգային Sweet 60s հետազոտական նախագծի շրջանակներում տեղի է ունեցել կոնֆերանս և «Քաղցր վարանմունք. քաղցր 60-ականներ» ֆիլմերի ցուցադրությունները` նվիրված 60-ական թթ հայկական և թուրքական կինեմատոգրաֆին: Հատուկ ուշադրություն է դարձվել 60-ականների հասարակական մշակույթի զարգացման վրա այն ժամանակվա գաղափարական արժեքների ազդեցության ուսումնասիրմանը: Ուսումնասիրվող աշխատանքների թվում էին այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Եռանկյունին», «Հայրը», «Մենք ենք, մեր սարերը», «Բարև, ես եմ», ինչպես նաև թուրքական կինեմատոգրաֆի աշխատանքներ, ինչպիսիք են «Մեկ գիշերվա հարսնացու», «Դառը կյանք» և այլն: Միջոցառմանը որպես խոսնակներ և հյուրեր ներկա էին Եվրոպայի, Թուրքիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Քաղցր 60-ականներ» նախագծի նախաձեռնողները և համակարգողներն են Ռուբեն Արևշատյանն ու Գևորգ Շոլհամմերը, իսկ «Քաղցր ուրբաթ» նախագծի համակարգողներն են Ռուբեն Արևշատյանն ու Եվրու Հեկչեն: Partner news Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Partner news |