ՈւԵՖԱ-ն նոր տեղեկատվություն է ստացել EURO-2012-ի ժամանակ ռասայական հողի վրա վիրավորանքների մասին

ՈւԵՖԱ-ն նոր տեղեկատվություն է ստացել EURO-2012-ի ժամանակ ռասայական հողի վրա վիրավորանքների մասին

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն նոր տեղեկատվություն է ստացել EURO-2012-ի ժամանակ ռասայական հողի վրա վիրավորանքների մասին: Հաղորդվում է, որ իսպանացի երկրպագուների խումբը խոստովանել է, թե մոտ 200 երկրպագուներ վիրավորել են Մարիո Բալոտելիին Իսպանիայի և Իտալիայի հանդիպման ժամանակ (1:1):

Չեխիայի հավաքականի պաշտպան Թեոդոր Գեբրեսելասիեն հաստատել է, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպմանն իր հասցեին ռասիստական վիրավորանքներ է լսել ռուս երկրպագուներից, բայց պաշտոնական բողոք չի ներկայացրել: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները նշել են, որ այդ առիթով խոսելու են չեխական պատվիրակության ղեկավարների հետ: Միևնույն ժամանակ ոչ մի պաշտոնական դիսցիպլինարային լսումներ առայժմ չեն բացվել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---