ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

PanARMENIAN.Net - Երկօրյա պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ է դրել անմար կրակի մոտ: Ինչպես լրագրողներին է հայտնել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, Մ.Խաթամին Տաջիկստանից, Կիրգիզիայից եւ Լիբանանից հետո չորրորդ մահմեդական պետության ղեկավարն է, որն այցելեց Ծիծեռնակաբերդ: Չափազանց կարեւոր է, որ յուրաքանչյուր հայի համար սրբազան այդ վայրում այսօր եղավ Հարավային Կովկասի տարածաշրջանի այնպիսի խոշոր եւ բարեկամ պետության նախագահը, ինչպիսին է Իրանը, ասաց թանգարանի տնօրենը: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Իրանը շուտով կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---