12 հունիսի 2012 - 22:09 AMT
Վարշավայի ոստիկանությունը օդ է կրակել ռուս երկրպագուների երթի շարժման ժամանակ

Վարշավայի ոստիկանությունը նախազգուշացնող կրակ է բացել դեպի օդ ռուս երկրպագուների երթի շարժման ժամանակ: Լեհ երկրպագուները Ազգային մարզադաշտի մոտ սկսել էին ապակե շշեր և ծխագլանակներ նետել ոստիկանների վրա:

Արդյունքում տեղի ոստիկանությունը նախազգուշացման նպատակով օդ է կրակել: Այնուհետև Վարշավայի օրինապահ մարմինները հեռացրել են լեհ երկրպագուներին ռուս երկրպագուների շարժման ճանապարհից: Ներկա պահին ռուս երկրպագուների երթը կանգնեցվել է Ազգային մարզադաշտից 150 մետր հեռավորության վրա: