Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի գյումրեցի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի գյումրեցի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին, ժամը 14:00-ին, Նարեկացի արվեստի միության ցուցասրահում կբացվի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների և շրջանավարտների աշխատանքների խմբակային ցուցահանդեսը: Կներկայացվեն 20 ստեղծագործողի շուրջ 40՝ ժանրի, ոճի և ուղղվածության բազմազանությամբ առանձնացող աշխատանքնեներ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա և անիմացիա, հայտնում է ՆԱՄ մամլո ծառայությունը:

Աշխատանքներով հանդես կգան Անի Ավետիսյանը, Արփինե Համբարյանը, Արտակ Փիլոսյանը (Փիլոս), Լիանա Ենգոյանը, Գոհար Մարտիրոսյանը, Հակոբ Բաղդասարյանը, Լևոն Առաքելյանը, Լուսինե Մովսիսյանը, Ռազմիկ Փանոսյանը, Ռիմա Գյոդակյանը, Հովհաննես Սմոյանը, Միքայել Վարդպարոնյանը, Եվա Հարութը (Սարգսյան), Մարիետա Հարությունյանը, Գրիգորի Աղաջանյանը, Վահագն Ղուկասյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Արմեն Տիրատուրյանը, Տարոն Մանուկյանը, Սերյոժա Մարտիրոսյանը:

Ցուցահանդեսն անց է կացվում Նարեկացի արվեստի միության «Արվեստը մարզերում» մշտական շարքի շրջանակներում՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակի հետ համագործացությամբ: Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 24-ը: Մուտքն ազատ է:

«Արվեստը մարզերում» շարքը «Նարեկացի»-ի գլխավոր նախագծերից է, որը նպատակ ունի փոխադարձ շփման ու համագործակցության դաշտ ստեղծել մայրաքաղաքի ու մարզերի մշակութային համայնքների միջև: Պարբերական հետևողականությամբ` ծրագրի շրջանակներում կազմակերպվում են տարաբնույթ համերգներ, ցուցահանդեսներ ու զրույց-հանդիպումներ մարզերում, ստեղծվում են մայրաքաղաքում ներկայանալու հնարավորություններ մարզային ստեղծագործողների համար: Այսպես, դեռ 2005թ.-ից պարբերաբար Երևանում կազմակերպվում են Գյումրիի Գեղարվեստի ակադեմիայի սաների աշխատանքների ցուցահանդեսներ, իսկ 2011թ. նմանատիպ ցուցահանդեսով Երևանում ներկայացել են 11 երիտասարդ նկարիչներ Վանաձորից: Շարքի շրջանակներում իրականացվում են նաև երաժշտական ծրագրեր, ինչպես օրինակ 2011թ. հունիս ամսին, երբ Արթուր Ավանեսովի, Կարինե Հովհաննիսյանի, Լևոն Իսկենյանի ու Լևոն Առաքելյանի մասնակցությամբ կայացան դասական և ժամանակակից դասական երաժշտության համերգներ Գյումրիում, Գորիսում և Սիսիանում, ինչպես նաև թավջութակի երաժշտության համերգներ՝ Վանաձորում և Գավառում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---