Շախմատիստուհի Էլինա Դանիելյանը վստահ գլխավորում է Կազանի Գրան-Պրիի մրցաշարային աղյուսակը![]() 14 հունիսի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Կազանի շախմատի Գրան-Պրիի 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերոց հաղթանակ է տարել Տատյանա Կոսինցևայի(Ռուսաստան) նկատմամբ: Հայ շախմատիստուհին հավաքել է 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր մոտակա մրցակիցներին շրջանցելով 0.5 միավորով: Աննա Մուզիչուկը(Սլովենիա), Նադեժդա Կոսինցևան(Ռուսաստան), Գամպի Կոնեյրուն(Հնդկաստան) և Վիկտորիա Չմիլիտեն(Լիտվա) ունեն 2.5-ական միավոր: Մուզիչուկը ոչ ոքի է խաղացել Եկատերինա Լանգոյի(Ուկրաինա) հետ, Կոսինցևան հաղթել է Ալիսա Գալյամովային(Ռուսաստան), Կոնեյրուն հաղթել է Բեթուլ Քեմրե Իդլիզին (Թուրքիա), իսկ Չմիլիտեն ուժեղ է եղել Հոու Յիֆանից(Չինաստան): Իսկ Անտոանետա Ստեֆանովան(Բուլղարիա) և Ալեքսանդրա Կոստենյուկը(Ռուսաստան) ոչ ոքի են խաղացել: 5-րդ տուրում Դանիելյանը կխաղա Չմիլիտեի դեմ: Հունիսի 14-ին շախմատիստուհիները հանգստանում են, 5-րդ տուրը կկայանա հունիսի 15-ին: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |