ՈՒԵՖԱ-ն տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային![]() 14 հունիսի 2012 - 21:23 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ն Լեհաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնության շրջանակում Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղի ժամանակ տեղ գտած միջադեպերի համար տուգանել է Գերմանական ֆուտբոլային միությանն ու Պորտուգալիայի Ֆուտբոլի ֆեդերացիային: B խմբի թիմերի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 9-ին Լվովում և ավարտվել գերմանական հավաքականի հաղթանակով` 1:0: DFB-ն գերմանացի երկրպագուների անհարիր վարքի համար տուգանվել է 10 հազար եվրոյով, իսկ FPF-ն ստիպված կլինի 5 հազար եվրո վճարել այն բանի համար, որ պորտուգալացի ֆուտբոլիստների մեղքով, ովքեր ուշ էին դաշտ դուրս եկել ընդմիջումից հետո, երկրորդ խաղակեսի մեկնարկը ձգձգվեց: Partner news Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Մովսիսյանը զբաղեցրեց 7-րդ, իսկ Մելքումյանը` 10-րդ տեղերը Հայաստանի երիտասարդական հավաքականը կպատրաստվի Եվրոպայի առաջանությանը Partner news |