Արոնյան-Կարլսեն պարտիան պատմության մեջ մրցակիցների միջինի գումարային վարկանիշով ռեկորդային է դարձել

Արոնյան-Կարլսեն պարտիան պատմության մեջ մրցակիցների միջինի գումարային վարկանիշով ռեկորդային է դարձել

PanARMENIAN.Net - Հունիսի 15-ին Տալի հուշամրցաշարի մասնակիցները հանգստանում են, իսկ հունիսի 16-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները:

6-րդ տուրի Լևոն Արոնյան-Մանգուս Կարլսեն պարտիան, որն ավարտվել է ոչ ոքի, պատմության մեջ մրցակիցների միջինի գումարային վարկանիշով ռեկորդային է: Կարլսենը 2835 միավորով ՖԻԴԵ-ի վարկանիշում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ Արոնյանը 2825 միավորով` 2-րդ:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսանդր Մորոզևիչը, ով ունի 4 միավոր, նույնքան միավոր ունի նաև Վլադիմիր Կրամնիկը, ով 2-րդ հորիզոնականում է: Եռյակը եզրափակում է Կարլսենը` 3.5 միավորով: Արոնյանը 2.5 միավորով 7-րդ հորիզոնականում է:

7-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցն է լինելու Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովը կխաղա Ֆաբիանո Կարունայի դեմ, Հիկարու Նակամուրան` Կարլսենի, Եբգենի Տոմաշևսկին` Մորոզևիչի, իսկ Լյուք Մաքշեյնը` Կրամնիկի:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news