ՀՀ վարչապետ. ՏՏ ոլորտը բոլոր ցուցանիշներով առաջ է տարածաշրջանի երկրներից

ՀՀ վարչապետ. ՏՏ ոլորտը բոլոր ցուցանիշներով առաջ է տարածաշրջանի երկրներից

PanARMENIAN.Net - Մեկնարկել է «Smart country թվային լուծումներ ինովացիոն տեսության համար» ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին այս տարի մասնակցում են 59 տեղական և արտասահմանյան ընկերություններ։

«Եթե նախորդ տարի 40 կազմակերպություն էր մասնակցում ֆորումին, ապա այս տարի` 59, որից 38 տեղական, 21-ը` արտասահմանյան: Ֆորումնին մասնակցում են կազմակերպություններ Մակեդոնիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Մոլդովիայից, Դանիայիից, Նիդեռլանդնեիրց, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից»,–ֆորումի բացմանն ասաց Ինֆորմացիոնտեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ ֆորումն արդեն իր ուրույն տեղն ունի ՏՏ զարգացման ոլորտում, քանի որ այն ստեղծում է փորձի փոխանակման համար հարթակ։

«Ֆորումն ապացուցել է իր կենսունակությունը, մեզ մոտ ՏՏ ոլորտի զարգացումը դրա վառ ապացույցն է, այսօր ՏՏ ոլորտը անհամաեմատ ավելի արագ տեմպերով է զարգանում և բոլոր ցուցանիշներով առաջ է տարածաշրջանի բոլոր երկրներից, մինչդեռ հինգ տարի առաջ զիջում էինք տարածաշրջանի երկրներին բոլոր ցուցանիշներով»,–ասաց վարչապետը:

ԴիջիԹեք բիզնես ֆորումը կազմակերպվում է արդեն հինգերորդ անգամ։ Այն կտևի երկու օր։ Ֆորումի ընթացքում կանցկացվի «Տեխնոլոգիաների ներդրմանը նվիրված կոնֆերանս», «Տեխնոլոգիական սեմինարնեի շարք» և DigiTec Buisness ցուցահանդես:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---